Ի՞նչ է խոստացել Կարեն Կարապետյանը Վազգեն Մանուկյանին. «Հրապարակ»
Ի՞նչ է խոստացել Կարեն Կարապետյանը Վազգեն Մանուկյանին
«Հրապարակ»-ը գրում է. «Այս օրերին շատերն են հիշում 1996 թվականը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանից դժգոհ զանգվածը նախագահական ընտրությունների շեմին սկսեց հարել Վազգեն Մանուկյանին։
Հիմա էլ թեև Վազգեն Մանուկյանը տարիքն առել է, և շատերը դեմ են նրա վարչապետացմանը, բայց մեծ թվով մարդիկ հասկանում են, որ այս պահին այլընտրանք գրեթե չկա։
Մենք տեղեկացանք, որ այս օրերին նրա հետ են հանդիպում շատ մարդիկ՝ բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ։
Մասնավորապես, օրինակ, նրան են սատարում ՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը, իսկ Կարեն Կարապետյանն օրերս հանդիպել է նրա հետ և խոստացել, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո ամեն ինչով՝ կադրերով, ֆինանսով, գաղափարներով կաջակցի անկում ապրած տնտեսության վերականգնմանը»:
Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: