ՄամուլՏեսանյութ

«Ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր չեն պատվաստվի ու թեստ չեն հանձնի». լրագրողները՝ նախարարին

«Ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր չեն պատվաստվի ու թեստ չեն հանձնի». լրագրողները՝ նախարարին

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր աշխատողների՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի հանձնման պահանջը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր չեն պատվաստվի ու թեստ չեն հանձնի. «Հետևանքը՝ աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու ու հաջորդիվ՝ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։

Ընկերությունը լուրջ կտուգանվի, եթե աշխատակիցները պատվաստված չլինեն կամ ՊՇՌ թեստ չհանձնեն»,- ասաց Ավանեսյանը:

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարը պարզաբանեց նաև պետպատվերով բուժումը սառեցնելու լուրերի մասին.

anahit avanesyan delta

«Ժամանակ առ ժամանակ ունենում ենք գրագրություն՝ բոլոր ԲԿ-ների հետ: Բոլոր ԲԿ-ներն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր ու ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ի՞նչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի:

ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ գումարների մեջ, որովհետև բյուջեն սահմանափակ է: Տարվա կեսին, այո՛, ուղարկվել է գրություն, որ ԲԿ-ները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում ու, կախված դիմելիության հոսքից, սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի…

Բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունները, ծառայությունները, որոնք, իսկապես, հիմնավորված ունեն դիմելիության աճ, պետությունն իր պարտավորությունը շարունակի կատարել քաղաքացիների առաջ»:

Տեսանյութը ստորև

Կիսվել