ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ է իմացել ՌԴ-ից ժամանաց տղամարդը, որից հետո որոշել է վերջ տալ կյանքին

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած 43-ամյա տղամարդու հայրը և եղբայրը երկար ժամանակ աշխատել են ճանապարհային ոստիկանությունում և վայելում էին մեծ հեղինակություն։ Տղամարդը, ժամանելով Հայաստան, տեղեկություններ է ստացել, որ վիրահատում են եղբորը, որից հետո տեղի է ունեցել դեպքը։

Ինչպես հայտնել էինք՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին  տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են փրկարարները, ոստիկաններն ու պարեկները։ Փրկարարների, համայնքային ոստիկանների ու պարեկների շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տվյալներով չէր ճշտվել, թե կամրջի որ հատվածում է։ Ի վերջո, մոտ 20 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։