«Ի՞նչ ես ուզում ինձնից»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին (Տեսանյութ)
«Ի՞նչ ես ուզում ինձնից»․ կարմիրբերետավորը՝ Աննա Մկրտչյանին (Տեսանյութ)
Երևանի Մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների և կարմիրբերետավորների միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին:
ԱԺ «Պատիվ ունեմ,» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում էր օգնել մարդկանց, որոնց ոստիկանները բերման էին ենթարկում: Նա գրկել էր ոստիկաններից մեկին՝ թույլ չտալով մոտենալ մյուս քաղաքացիներին:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
Տեսանյութը ստորև