ՄամուլՏեսանյութ

Ի՞նչ են պատմում արցախցիները Ստեփանակերտում մնացած Կարեն Ավանեսյանի մասին

Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած արցախցիներից մեկն է Կարեն Ալբերտի Ավանեյանը, ում մասին օրերս գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները։

Կարեն Ավանեսյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ստեփանակերտում փորձել է ահաբեկչություն կատարել, այն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ստեփանակերտում գտնվելու ժամանակ։

Կարենին ճանաչողները տարբեր տեղեկություններ փոխանցեցին նրա մասին․ երաժիշտ էր, դպրոցում լավ էր սովորում, Կարենի հարևաններից մեկն անգամ ասում է, որ լավ սովորելուց խելքը կորցրել է, միշտ մաքուր էր հագնված, երբեմն ջղայն էր, բայց ոչ մեկին վնաս չէր պատճառի, ընդհակառակը, ասում են՝ հացի արտադրամասից արտադրամաս էր գնում, հաց հավաքում և անտուն մնացած կենդանիներին կերակրում։

Մանրամասները՝ տեսանյութում․