Մամուլ

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Պուտինը և Ալիևը

Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Պուտինը և Ալիևը

«Մենք դեռ երեկ ենք սկսել մեր զրույցը, հաջողվեց երեքով զրուցել։ Ինչպես և պայմանավորվել ենք, մանրամասն կքննարկենք բոլոր այդ հարցերը»,-ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Թե էլ ինչ են պայմանավորվել, Պուտինը չի հստակեցրել։ Ալիևն ու Փաշինանը Սանկտ Պետերբուրգում էին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքի շրջանակներում, որտեղ երեկ համատեղ նիստ են անցկացրել, երեկոյան ընթրել։ Թե երբ և ինչ հանգամանքներում է կայացել եռակողմ հանդիպումը, Ռուսաստանի նախագահը չի հստակեցրել։ Հայաստանի վարչապետը ևս այս մասին չի խոսել։

«Իհարկե, Դուք ճիշտ եք՝ այս պահին ամենագլխավոր, ամենաօպերատիվ հարցը ճգնաժամն է, որ ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, որ արդեն մոտ քսան օր է՝ այդ միջանցքը փակ է։ Դա ռուս խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում», – նշել է Փաշինյանը։

Նշենք, որ Սանկտ Պետերբուգում դեկտեմբերի 26-27-ն անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ 

Այս պահին ընթանում է Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ինչպես հայտնել է Կրեմլի ղեկավարը, առաջնահերթորեն քննարկվելու է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը։

Կիսվել