Մամուլ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում`

Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի  17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը  հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։