Օգտակար

Ի՞նչ անել, եթե հայտնվել եք մետրոյի ռեյսերի վրա․ խորհուրդներ որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Ի՞նչ անել, եթե հայտնվել եք մետրոյի ռեյսերի վրա․ խորհուրդներ որոնք կարող են փրկել ձեր կյանքը

Մենք հաճախ ենք նախընտրում երթևեկել մետրոյով, քանի որ դա համարվում է ամենաանվտանգ փոխադրամիջոցներից մեկը: Եվ հետո մետրոյով երթևեկելիս մենք մի պահ կտրվում ենք քաղաքի թոհ ու բոհից:

Հենց դա է, որ շատերին ստիպում է ընտրություն կատարելիս կանգ առնել հենց մետրոյով երթևեկելու վրա: Այդ իսկ պատճառով լինում են ժամեր, երբ մետրոյին սպասողների թիվը շատանում է` ստեղծելով մեծ ամբոխ:

Չի բացառվում, որ այդ ամբոխի մեջ մտնելով մեզանից ցանկացածը կարող է կորցնել իրեն և հայտնվել մետրոյի ռեյսերի վրա: Արդյո՞ք դուք գիտեք ինչ պետք է անել հայտնվելով ռեյսերի վրա:

Այս հրահանգները տեսնելով դուք արդեն պատրաստ կլինեք այդ դժվարին միջադեպից անվնաս դուրս գալուն:

Ինչ չի կարելի անել: Մի փորձեք ձեր ուժերով դուրս գալ, քանի որ մետրոյի պլատֆորմայի տակ գտնվում է ռեյսերի միացումները, իսկ դրանց միջով անցնում է հոսանքի հզոր լարում, որը մարդու համար կորող է մահացու լինել:

Ինչ պետք է անել։ Եթե տեսադաշտում չի երևում մետրոն, պետք է ռեյսերի մեջտեղով վազել մետրոյի ընթացքի ուղղությամբ մինչև այն տեղը, որտեղ կանգ է առնում առաջին վագոնը: Այդ ամբողջ ընթացքում չենք մոռանում բարձր ձայնով օգնություն կանչել, որպեսզի ադմինիստրացիան տեղեկացնի մետրոյի վարորդին միջադեպի մասին:

Իսկ եթե մետրոն արդեն երևում է և հաստատուն արագությամբ ընթանում է ձեր ուղղությամբ, պետք է առանց խուճապի մատնվելու պարկել ռեյսերի մեջտեղում տեղակայված գոգավորության մեջ և ձեռքերով ծածկել գլուխը:

Ռեյսերի կոնստրուկցիան այնպիսին է, որ այդ գոգավորության բարձրությունը` հատակից մինչև մետրոյին հասնելը կազմում է 0.5մ, այդ իսկ պատճռով, եթե ամեն ինչ ճիշտ եք արել ուրեմն անվնաս դուրս կգաք այդտեղից:

metro reyser
Կիսվել