Ազատ խոսք

Ի՞նչու է Մարիամ Փաշինյանի այսօրինակ ակտիվությունը խրախուսվում, ըստ իս, անգամ ընտանիքում․ Նաիրա Կարապետյան

Ի՞նչու է Մարիամ Փաշինյանի այսօրինակ ակտիվությունը խրախուսվում, ըստ իս, անգամ ընտանիքում․ Նաիրա Կարապետյան

Այս մասին ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ցավով եմ կարդում թե՜ Մարիամ Փաշինյանի գրառումները և թե՜ նրան ուղղված գովեստը կամ քննադատությունները։

Չեմ ուզում որևէ կերպ անդրադառնալ ՀԺ «անանուն» խմբագրականի բովանդակային սնակությանը, չեմ ուզում անգամ վերլուծել սեփական սխալներն ուրիշներով քողարկելու հերթական այս անհաջող փորձը, իրո՜ք չեմ ուզում։

Ինձ ուրիշ իրողություն է մտահոգում. ի՞նչու է Մարիամ Փաշինյանի այսօրինակ ակտիվությունը խրախուսվում, ըստ իս, անգամ ընտանիքում։

Երկրի բոլոր նախկին ղեկավարներն իրենց զավակներին մշտապես հեռու են պահել քաղաքական խոհանոցից, և դա ճիշտ է։

Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը զիջում է Մարիամին քաղաքական կամ վերլուծական կարողություններով, բայց երկրի ղեկավարի զավակ լինելն առաջին հերթին պատասխանատվություն է, երկրորդ հերթին՝ մարտահրավեր, ապա՝ փորձություն։

Ինչևէ, Մարիամ Փաշինյանին ի սրտե մաղթում եմ վայելել երիտասարդությունը և նոր գիտելիքներով զինվել, իշխանությունը անցողիկ է, գիտելիքը՝ մշտական»։

Կիսվել