Ժողովուրդը չի հաղթել ո՛չ երեկ, ո՛չ այսօր և ո՛չ էլ վաղը․ հաղթել եք դուք, պարոն Փաշինյան․ Գրիշա Սանդալյան
Ժողովուրդը չի հաղթել ո՛չ երեկ, ո՛չ այսօր եւ ո՛չ էլ վաղը։ Հաղթել եք դուք, պարոն Փաշինյան։ Իսկ եթե ցանկանում եք, որ իսկապես հավատանք, որ ժողովուրդն է հաղթել, ուրեմն՝ հաշվի առեք ժողովրդի կարծիքը, այն է՝ վերանայեք ձեր խեղաթյուրված կադրային քաղաքականությունը եւ երբեմն պաշտոններ շռայլելիս համաձայնեցրեք ձեր որոշումները ժողովրդի հետ։ Դա կլինի իրական ժողովրդական հաղթանակ։
Աշխարհում բոլոր իշխանավորներն իշխանության հասնելու համար միշտ էլ իրենց սեփական իշխանության հաղթանակը վերագրել են ժողովրդին, այդ նույն մոտեցումը մենք տեսել ենք նաեւ մեր այս 27 տարիների անկախության ընթացքում։ Անհերքելի փաստեր են։ Սակայն այս ամենը, ցավոք սրտի, մեր իրականության սահմաններում է։ Բավական է շոյեք ժողովրդի զգացմունքը։ Ես ձեզ հավատացել եմ եւ նվիրվել եմ ձեր արդար գործին ձեր շարժման առաջին վայրկյաններից, այդ ամենը բարձրաձայնել եմ ամենուրեք, բայց այսօր ես մի տեսակ հուսահատվել եմ Ձեր կողմից շատ ու շատ կայացրած որոշումների պատճառով։ Սակայն այն դեռ արթնանալու եւ նորից հավատալու իր պայմանն ունի։
Բավական է՝ ժողովրդին դարձնեք իր լուսավոր ապագան փնտրող եւ միայն ձեզ հետ առաջնորդվող խաղալիք։ Այդ խաղը շատ խորն է եւ իմաստալից։ Պատկերացնում եք, եթե օրերից մի օր չկարողանաք արդարացնել իր լուսավոր ապագան ձեզ հետ կապող, առանց այն էլ այսքան խաբված ժողովրդի հույսերը, պատերացնո՞ւմ եք՝ որն է լինելու ձեր դերն այս կյանքում։ Աշխարհի այս խառնաշփոթ իրականության մեջ ավելի խառնաշփոթ մի սարքեք մարդկային տանջված եւ վհատված կյանքերը, դուք չունեք այդ իրավունքը։ Եթե դուք իրոք վստահեցնում եք, որ եկել է ժողովրդի իշխանության ժամաննակաշրջանը, ուրեմն՝ փոխեք ձեր վերելակի ուղղությունը, այն տարեք իրոք դեպի ապագա, հերիք է, ժողովուրդն ապրել է ուզում, իսկ մենք՝ օտարության մեջ բախտ որոնողներս՝ վերադարձ։
Աղբյուր՝ Գրիշա Սանդալյան