ՄամուլՏեսանյութ

Ժողովո՛ւրդ ջան, 65+3. որոշումն ընդունված է. Լենա Նազարյան

Ժողովո՛ւրդ ջան, 65+3. որոշումն ընդունված է. Լենա Նազարյան

ԱԺ նիստում քվեարկության դրվեց հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը փակ քննարկելու հարցը:

Պարզվեց, որ որոշ պատգամավորների քվեարկության կոճակը չէր աշխատում: Դրանից առաջ հայտարարվել էր ընդմիջում՝ մինչև պատգամավորները կներկայանային: Ի վերջո, Լենա Նազարյանը, բարձրաձայն հաշվելով, հայտարարեց արդյունքը:

Ազգային ժողով դահլիճ

«Ժողովո՛ւրդ ջան, 65+3: Որոշումն ընդունված է»,- ասաց Նազարյանը:

Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ թեման շատ զգայուն է և առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, և նրանց անվտանգությունից ելնելով, «Իմ քայլի» պատգամավորները դիմել էին ԱԺ նախագահին, որ քննարկումն անցկացվի փակ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր գործընկերներին կոչ էր արել քննարկումը փակ անցկացնելու նախաձեռնությանը կողմ չքվեարկել՝ համարելով, որ այն միանշանակ պիտի բաց քննարկմամբ անցկացվի:

Կիսվել