Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Ժնևում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ երեկ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ «Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ», – ասել էր նա։
Հոկտեմբերի 29-ին պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, սակայն հանդիպումը հետաձգվել էր։
Հանդիպման օրվա փոփոխությունը, Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։