Մամուլ

Ժառանգության իրավունքով Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գույքը կբռնագանձեն

Ժառանգության իրավունքով Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գույքը կբռնագանձեն

«Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:

Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, դատախազություն են հրավիրվել վարույթի նյութերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար:

manvel grigoryan

Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:

Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ մահվան հանգամանքը չի բացառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերին:

Կիսվել