ԺամանցՇոու-բիզնես

Ժաննա Բուտուլյանը նկարահանվել է հնդիկ երգչի տեսահոլովակում, որպես գլխավոր հերոսուհի

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նկարահանվել է հնդիկ երգիչ Գուրիի տեսահոլովակում, որտեղ գլխավոր հերոսուհին է, ով խելքանհան է արել երգչին։

Հնդիկ երգիչն իր աշխատանքային թիմի հետ ժամանել է Հայաստան այստեղ տեսահոլովակ նկարահանելու նպատակով։

Տեսահոլովակի ռեժիսորը հնդիկ է՝ Սաթի Դիլոն, օպերատորը՝ հայ՝ Վահե Համբարձումյանը։ Ստեղծագործական թիմի տեսահոլովակը Հայաստանում նկարահանելու մտահաղացումն ու պատճառը զուտ այն է, որ շատ են սիրում Հայաստանն ու հայերին։

Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Բյուրականում և Ազատի ջրամբարում։ Այն կոչվում է՝ Chumma, որը թարգմանաբար նշանակում է՝ Պաչիկ։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 26-ին։

 հնդիկ երգիչ
գլխավոր հերոսուհի
Ժաննա Բուտուլյան
Ժաննա Բուտուլյան
Ժաննա Բուտուլյան
Կիսվել