Ժամը 4-ին վերջին զանգը եղավ․ Մամ, էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնել․ Ռաֆայել Ֆրանգուլյան
«42 օր ամեն օր զանգում էր, երբ հարմար չէր լինում, գրում էր։ Բայց նոյեմբերի 9-ին ժամը 4-ին վերջին զանգը եղավ։
Ասաց՝ մերս ո՞նց ես, ասացի Ռաֆո ջան, կարոտել եմ, ասաց՝ մամ էլ չեմ կարողանում գլուխս բարձրացնեմ։ Վերջին խոսքն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Ֆրանգուլյանի մայրը՝ Հերմինե Բաբաջանյանը։
Ռաֆայելը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 2-ին Սիսիան քաղաքում, որտեղ ապրել է հինգը տարի, ապա տեղափոխվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղ։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
Նրա նպատակն է եղել կրթվել և դառնալ լավ մասնագետ․ սովորել է համակարգչային ծրագրավորում, միշտ ձգտել է տիրապետել օտար լեզուների, պարապել է անգլերեն, նաև ինքնուրույն ուսումնասիրել թուրքերեն։