ՄամուլՔաղաքականություն

Ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու․ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս

Ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալու․ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ընկերներ, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարևոր որոշման մեջ:

Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:

Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ և փոքր գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ:

Հարցը նրանում չէ, որ ես Ուկրաինայում երկու լիարժեք ժամկետ աշխատել եմ Հայաստանի դեսպանի պաշտոնում և անցել եմ արդեն այս պատասխանատու պաշտոնում բոլոր հնարավոր վերջնաժամկետերը:

Հարցն այն է, որ այժմ Հայաստանում որակապես բոլորովին այլ իրավիճակ է և ես անկեղծորեն հույս ունեմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ՝ աճի և իրացման համար: Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ», – գրել է նա:

Կիսվել