Մամուլ

«Ժամանակից առաջ ընկնելով ասեմ». Բաբկեն Թունյան

«Ժամանակից առաջ ընկնելով ասեմ». Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գույքահարկի մասին- 2

Քանի որ քննարկումներն արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։

Այսպես.

Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն.

2021-ին՝ գույքահարկի 25%-ը,

2022-ին՝ գույքահարկի 30%-ը,

2023-ին՝ գույքահարկի 35%-ը,

2024-ին՝ գույքահարկի 50%-ը,

2025-ին՝ գույքահարկի 75%-ը,

2026-ին՝ գույքահարկի 100%-ը:

Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։

Օրինակ.

30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։

2020-ի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։

Սակայն գույքի համար կվճարվի.

2021-ին՝ 5 000 դրամ,

2022-ին՝ 6 000 դրամ,

2023-ին՝ 7 000 դրամ,

2024-ին՝ 10 000 դրամ,

2025-ին՝ 15 000 դրամ,

2026-ին՝ 20 000 դրամ»։

Կիսվել