Թքեցի ամեն ինչի վրա և իմ գումարով դիմեցի «Նաիրի» ԲԿ․ 44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան
Թքեցի ամեն ինչի վրա և իմ գումարով դիմեցի «Նաիրի» ԲԿ․ 44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյան
44-օրյա պատերազմի մասնակից Սիմոն Հովհաննիսյանը բաց նամակով տեղեկացրել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում են պատերազմում վիրավորում ստացած տղաները:
«Իմ անունից, բոլորիս համար։ Բաց Նամակ / Դիմում / Պահանջ
Ստորև կներկայացնեմ մի լուրջ խնդիր, որը, փաստորեն, համատարած երևույթ է, եւ 44-օրյա պատերազմի մասնակից (հատկապես վիրավորում/խեղում ստացած) անձանց կյանքը դարձել է բյուրոկրատական մղձավանջ. փաստացի անհնար է որևէ մեկից պարզաբանում կամ խնդրի լուծում ստանալ։
Դիմում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia, ՀՀ կառավարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունՆերկայացնում եմ այն, ինչ կատարվել է ինձ հետ՝ վստահ լինելով, որ շատերն անցել են այս մղձավանջով (խնդրում եմ կապվել ինձ հետ, որ բոլորս խնդիրը հասանելի դարձնենք այն մարդկանց, ովքեր պարտավորված են լուծումներ տալու)։
Այն, ինչ ներկայացնելու եմ, կարող եմ ապացուցել թե’ փաստաթղթերի, թե’ վկայությունների և թե’ ֆոտո-վիդեո նյութերով։
Եվ այսպես․․․Հոկտեմբերի 3-ին կամավոր հիմունքներով ներկայացել եմ Երևանի N2 զինկոմիսարիատ (Կենտրոն), զորակոչվել եմ (ՄՈԲ)։ Նույն օրը մեկնել եմ Երևանում գտնվող N զորամաս (ծառայել զինվորական մասնագիտությամբ)։
Հոկտեմբերի 25-ին, ստանալով համապատասխան հրաման, ուղևորվել եմ Արցախ՝ Մարտակերտի N զորամաս։ Հոկտեմբերի 27- ին, հասնելով Մարտակերտ, զինակիցներիս հետ ստացել եմ հրաման՝ համալրման նպատակով բարձրանալ դիրքեր։ Այնուհետև, մինչև նոյեմբերի 18-ը, գտնվել եմ Մարտակերտի 152 դիրքում։
Ողջ ընթացքում գտնվել եմ ծանր (տարբեր տրամաչափի)՝ ականանետից մինչև «Գրադ» տեսակի հրետակոծության տակ, գրեթե 24/7 ռեժիմով (առանց որևէ թաքստոցի)։
Նոյեմբերի 10-ի լույս առավոտյան՝ հրադադարից հաշված րոպեներ առաջ, «Գրադ» տեսակի հրթիռի հարվածից ստացել եմ վիրավորում՝ բարեբախտաբար ոչ բեկորային (կոնտուզիա, ուղեղի ցնցում), որին հաջորդող 8 օրերի ընթացքում թե’ կապի միջոցներով, թե’ անմիջապես դիմել եմ վերադաս հրամանատարությանը՝ բուժօգնություն խնդրելով և’ իմ և’ այլ վատառողջ անձանց համար։
Բախվելով միայն անտարբերության՝ 8 օր անց դիրքից ինքնակամ փորձել եմ իջնել գունդ։Ճանապարհին հանդիպել եմ բուժծառայության մեքենա (մի կերպ համոզել եմ ինձ և ևս 2 անձի հասցնել բուժկետ)։
Բնականաբար, բուժկետում ոչինչ չէին կարող անել։ Այստեղից ուղարկել են Դրմբոնում գտնվող հոսպիտալ (որը պարզվում է՝ ժամանակավոր էր և այժմ գոյություն չունի)։ Հոսպիտալում ստուգեցին ականջներս, ասացին՝ կոնտուզիա է․
«Այստեղ ոչինչ չենք կարող անել, պիտի նորմալ ստուգվեք (անգամ սովորական սպազմալգոն չունեին)։ Ուղղակիորեն մեջբերում եմ․
-Մի ճար արեք, հասե՛ք Երևան․․․ Նույն օրը վերադարձել եմ Մարտակերտի զորամաս, ներկայացել շտաբ։ Հանդիպել եմ շտաբի պետին, պահանջել՝ մեզ փաստաթուղթ տա, որով կարող ենք հատել սահմանը և հասնել Երևան (փաստաթուղթը կա)։
Երևան եմ հասել տաքսիով, վճարել 45,000 դրամ։ Այնուհետև ներկայացել եմ թե’ զորամաս, թե’ զինկոմիսարիատ, պատմել ողջ եղելությունը, ներկայացրել փաստաթղթերը՝ խնդրելով ինձ ուղարկել հոսպիտալ։
Զորամասը պատասխանել է․ «Դուք այլևս մեզ մոտ գրանցված չեք, մեր գործը չի, դիմեք զինկոմիսարիատ»։ Զինկոմիսարիատն իր հերթին նշել է․ «Դուք այլևս ծառայության մեջ չեք, պետք է դիմեք քաղաքացիական պոլիկլինիկա»։Կփորձեմ առավելագույնս պարզ նկարագրել նաև ողջ հետագա անարդյունք, անհեթեթ կաբինետային վազքն ու մղձավանջը։
Կաբինետային մղձավանջ 1 (պոլիկլինիկա)
-Մենք ոչ մի նման մասնագետ չունենք, որ Ձեզ է պետք։ Մի ամսից ԼՈՌ բժիշկը կգա արձակուրդից, եկեք, կստուգի․․․ Ոչ էլ գիտենք՝ Ձեզ ուր կամ ոնց ուղեգրենք, եթե պետպատվեր եք ուզում։
Զինկոմիսարիատ -Տղա’ ջան, արդեն երկրորդ անգամ եմ ասում՝ դու մեր ցուցակներում չկաս, դիմի’ր քաղաքացիական հիվանդանոց։
Աստղիկ ԲԿ -Օ՜, Ձեզ պետք է ՄՌՏ , ԼՈՌ, ԿՏ, նյարդաբան․․․ Պետպատվե՞ր եք ուզում։ Դե, էդ դեպքում գիտեք՝ պետք է հոսպիտալից թուղթ բերեք, որ մասնակից եք, մենք սպասարկենք։
«Կանազ» հոսպիտալ -Հաաաա՜․․․ Գիտեք՝ ձեր զինկոմիսարիատի տեղեկանքը հին է, գնացեք, նորը վերցրեք, որ ձեր ուզած թուղթը տանք։
Զինկոմիսարիատ – Երկու օրից եկեք, վերցրեք այդ փաստաթուղթը։
«Կանազ» հոսպիտալ – Օ՜․․․ Գիտեք՝ Ձեզ ախր արդեն զորացրել են, մենք տենց թուղթ չենք կարա տանք, ոչ էլ ինքներս կկարողանանք ստուգել։
Չցանկանալով ևս մի քանի շաբաթ անցկացնել կաբինետից կաբինետ հերթերում՝ թքեցի ամեն ինչի վրա և իմ գումարով դիմեցի «Նաիրի» ԲԿ։ Անցնելով բոլոր ստուգումները՝ պարզ դարձավ, որ ունեմ կոնտուզիա, լսողության կորուստ, ուղեղի ցնցում (փաստաթղթերն առկա են)։
Իմ գրպանից գնեցի ամբողջ դեղորայքը, վճարեցի հետազոտությունների համար։ Հետո իմացա, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով ինձ գումար է հասնում, դեղորայք , անվճար բուժօգնություն։
Ինչպես նաև, որոշ մասնագետների պնդմամբ, կարող էի դիմել զինվորական հաշմանդամության համար։
Փորձեցի դիմել․․․ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Վիրավորում ստացած անձանց օգնության ծրագրի շրջանակներում դիմումը մերժվեց։ Համակարգի միջոցով ստացված պատասխանը սա էր․
«Դուք չկաք ՊՆ-ի կողմից տրամադրված ցուցակում»։Կաբինետային մղձավանջ 2(զանգ Սոցապ նախարարություն) Ներկայացնում եմ խնդիրը, լսում են, ասում, որ զանգահարեմ մեկ այլ համարով։
2 օր անպատասխան զանգերից հետո կրկին զանգում եմ թեժ գիծ, ինձ մեկ ուրիշ համար են տալիս․․․ Ողջ օրը զանգում եմ, վերջապես երեկոյան մեկը վերցնում է, մուննաթ գալիս, թե «խի՞ եմ իրեն զանգել․ ինքն էդ հարցով չի զբաղվում»․․․
Կրկին զանգում եմ թեժ գիծ, ասում են՝ «Հա՜, վայ․․․ Գիտե՞ք՝ երևի ՊՆ դիմեք»․․․Բնականաբար, ՊՆ թեժ գծից որևէ մեկը չի պատասխանում։
Զանգ ՊՆ բուժվարչություն (անպատասխան)․․․Նամակ/դիմում իրենց պաշտոնական էլ․հասցեին (ոչ մի պատասխան)․․․Զինկոմիսարիատ-Ապեր, մեզ մինչև հիմա սկի չեն եկել քո թղթերը Արցախից, թե որտեղ ես եղել, ոնց, խի․․․Նորից ամբողջ պատմությունը պատմում եմ, ասում են․
– Դե մենք հարցում կանենք, քեզ կզանգենք (այդպես էլ չզանգեցին)․․․Վերջապես մի կերպ հաջողվում է կապ հաստատել ՀՀ ՊՆ բուժվարչություն, որտեղ ասում են․- Մեզ տվեք հոսպիտալի էպիկրիզ, որպեսզի մենք Ձեզ ավելացնենք ցուցակում։
Այն հարցին, թե ինչպես ես կարող եմ էպիկրիզ ունենալ այն հոսպիտալից, որը հրաժարվել է ինձ սպասարկել, որևէ կերպ չեն պատասխանում, ասում են․ «Դիմեք զինկոմիսարիատ»:
Եվ, վերջապես, ամենաանհեթեթ բանը, որ կարող եք պատկերացնել․ վերջին անգամ դիմում եմ զինկոմիսարիատ, խնդրում՝ խնդրին ընթացք տալ, ինչին պատասխանում են.
– Մեզ ոչ մի թուղթ չի հասնում, բոլոր հարցումներn անպատասխան են, եթե ուզում ես հարցդ լուծես, գնա, հասի Մարտակերտ, վերցրու, բեր։․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Դիմում եմ գրել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան \ Andranik Kocharyan-ին որում մանրամասն ներկայացրել եմ ողջ պատմությունը, խնդրել՝ միջնորդել հարցը լուծելու համար։
Սրանից հետո ՊՆ-ից ստացել եմ ևս 2 անհեթեթ զանգ։
– Բա խի՞ եք դիմում գրել։ Ի՞նչ խնդիր է։ Ամբողջը պատմում եմ, ասում են․- Դե գիտեք՝ էպիկրիզ է պետք․․․Ասում եմ՝ չունեմ, չեք սպասարկել, հրաժարվել եք։ Ասում են՝ կզանգենք, ու էլի անհետանում են․․․
Հիմա ի՞նչ, վերջը ի՞նչ․․․ «Այդ ու՞ր եք պարոնա՛յք», զարթնեք, 6 ամսից ավելի է անցել, հազարներով ինձ նման տղերք կան, էս ի՞նչ եք անում, թե՞ ձեր միակ հոգու նոխազը՝ «գնա մեռի, արի սիրեմ»-ն ա․․․
Որ կաբինետ մտնում ես, ոտքը ոտքին գցած, նստած սուրճ եք խմում և սոցցանցերում փոստեր անում, թե ինչքան հայրենասեր եք ու, թե՝ «կներեք մեզ, տղերք, որ մեզ համար մեռաք»․․․
Բա ո՞նց եղավ, որ պատերազմի ավարտի առաջին իսկ օրը կուրացաք և ոչ մեկի ցավը, ապրածը, դժվարությունը էլ «ձեր տանձին չի»։
Ինձ՝ վիրավորիս առաջարկում եք Մարտակերտ հասնե՞մ, որ թուղթ բերեմ․․․ Հոգեբանական ու տարրական անվտանգության խնդիրների հետ միասին՝ հարց եմ տալիս ձեզ՝ ձեր ցինիզմի մակարդակը չե՞ք զգում․․․
Նույն կե՞րպ եք խոսում կորած զինվորի ծնողի, հարազատի հետ, ավելի ծանր հաշմանդամություն ունեցող անապացույց կամավորի հետ․․․Լուծե՛ք ոչ միայն իմ, այլ բոլորիս հարցը։
Անհապաղ լուծե՛ք։․․․Հակառակ դեպքում մենք ենք ձեզ գրողի ծոցն ուղարկելու, հույս ունեմ՝ հանրությունն էլ է մեզ հետ այդ հարցում»։