Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգավոր մարդ» է անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աշխարհի ամենավտանգավոր մարդ է անվանել։
CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Բենոնը նշել է, թե ինչպիսի առաջնորդների է հավանում Թրամփը։ «Կարծում եմ՝ նա հավանում է ուժեղ անհատականություններին։ Էրդողանին․․․ Որն, իմ կարծիքով, աշխարհի ամենավտանգավոր մարդն է։
Նաև ՌԴ նախագահ Պուտինին է հավանում։ Որովհետև Թամփը սիրում է ուժեղ առաջնորդների, որոնք առաջնահերթություն են տալիս սեփական երկրին, ազգայնական են ու շատ ուշադրություն չեն դարձնում մյուսների ասածներին», – ասել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականը։
Աղբյուր՝ tert.am