«Թրամփը «մահացել է»»․ Իրանի նախագահ
«Թրամփը «մահացել է»»․ Իրանի նախագահ
ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել է» որպես քաղաքական գործիչ, չորեքշաբթի հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Թրամփը «մահացել է», նրա քաղաքական կյանքն ավարտվել է»,- ասել է Ռոհանին կառավարության նիստում՝ Թրամփին անվանելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «Աստծո ողորմություն»:
Իրանի նախագահը Թրամփի լիազորությունների ավարտն անվանել է «չարաբաստիկ կառավարության վերջը»։ Ռոհանին Թրամփին նաև «հիմար ահաբեկիչ» է անվանել»։