Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից TikTok-ը գնելու գործարքը գրեթե ավարտված է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ TikTok սոցիալական ցանցը չինական ByteDance ընկերությունից ձեռք բերելու գործարքը գրեթե պատրաստ է, Վաշինգտոնը մտադիր է քննարկումներ սկսել Պեկինի հետ հուլիսի 7-ին կամ 8-ին։
«Մենք գրեթե պատրաստ գործարք ունենք։ Մենք Չինաստանի հետ բանակցություններ կսկսենք երկուշաբթի կամ երեքշաբթի։ Կարծում ենք, որ հավանաբար պետք է Չինաստանից հաստատում ստանանք։ Դա հաստատ չէ, բայց հավանական է», – ասել է ամերիկացի առաջնորդը:
Հունիսի 29-ին Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ «շատ հարուստ մարդկանց խումբ» պատրաստ է TikTok-ը ձեռք բերել ByteDance-ից։