ՄամուլԱշխարհ

Թրամփը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել երկարատև խաղաղություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «լիովին համոզված է»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է լինել երկարատեւ խաղաղություն։

ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպումից հետո, երբ Թրամփը դիմավորում էր Ադրբեջանի նախագահին, լրագրողը հարց է ուղղել. «Նախագահ Թրամփ, որքանո՞վ եք վստահ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել երկարատև խաղաղություն»։

«Լիովին համոզված եմ»,- պատասխանել է Թրամփը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ուրբաթ Սպիտակ տանը հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որտեղ, ինչպես սպասվում է, նրանք կեզրափակեն խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքը։