ԱշխարհՇոու-բիզնես

Թուրք երգչուհին` հայ մոդելի մասին. «Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»

Թուրք երգչուհին` հայ մոդելի մասին. «Այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»։ Աշխարհահռչակ «Gucci»-ի 2020թ.-ի հավաքածուի ցուցադրությանը մասնակցելուց հետո 23-ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի աստղ:

Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին:

Արմինե Հարությունյան

Հյուլյա Ավշարը մասնավորապես ասել է.

«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը  Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»:

Հիշեցնենք, որ Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: Միլանում պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ «Gucci» 2020 գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար: «Gucci»-ն  Արմինե Հարությունյանին ընտրել էր 500 մոդելների միջից:

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվել