Թուրք երգիչը հայերեն կատարում է Սայաթ-Նովայի «Քամանչա» երգը․ Տեսանյութ
Տարիներ շարունակ թուրք-հայկական մշակույթային հարցը եղել և մնում է վիճելի։
Հայերի և թուրքերի կշռող մեծամասնությունն այն կարծիքին է, որ ինչպես քաղաքական, այնպես էլ մշակույթային հարցում չի կարելի «կիսվել» միմյանց հետ։ Եթե հարաբերությունները թշնամական են, ապա թող մշակույթային ոլորտը ևս մնա նույն հարթակում։
Սակայն մարդկանց, հատկապես արվեստագետների մի խումբ էլ գտնում է, որ մշակույթը չի կարելի խառնել քաղաքականության հետ։ Դա հոգևոր լեզու է, որով հաղորդակցվում են բոլորը՝ անխտիր։
Օրերս համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ թուրք երգիչը եթերում կատարում է Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործութույունը, որը առաջացրել է թուրք, ադրբեջանցի հեռուստադիտողների և օգտատերերի զայրույթը։