Թուրք-ադրբեջանական զորավարժություններից շատ մի վախեցեք․ Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
Թուրք-ադրբեջանական զորավարժություններից շատ մի վախեցեք․ Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք՝ ինչ քանակի ռազմագերիների մասին կարող է խոսքը գնալ։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ռազմագերիների խնդիրը կոնֆեդենցիալ լուծման համակարգ է եւ հրապարակել անուններ, ցուցակ, չի լինելու դա, քանի որ ցուցակ հրապարակել՝ նշանակում է վտանգել ռազմագերիներին եւ հնարավորություն տալ շառլատաններին խանգարել գործընթացքը։
Այսօր հակառակ կողմը ներկայացնում է այն ցանկը, որը մենք գիտենք։ Բայց մենք հասկանում ենք, որ այդքանը չի»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ կարճ ժամանակում կունենանք ընդհանուր ցուցակ։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին և թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Քոչարյանը հորդորել է չանհանգստանալ։
«Զորավարժություններից շատ մի վախեցեք։ Ռազմատենչ հայտարարությունները դուր են գալիս Ալիևին և որպես հաղթող կողմ՝ շարունակում է հաճույք ստանալ դրանցից։ Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը և Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը որևէ հեռանկար չեն տալիս այդ հայտարարությունները իրագործելու»,- ասաց նա։
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում