Աշխարհ

Թուրքիա-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. ուղևորները խուճապի են մատնվել

Թուրքիա-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. ուղևորները խուճապի են մատնվել

Թուրքական ավիաուղիների TK 7698 Անկարա-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում՝ մայրաքաղաքի վրա գիշերային անօդաչու թռչող սարքի հարձակման փորձի պատճառով։ Ուղևորները սոցիալական ցանցերում բողոքել են, որ իրենց լքել են օդանավակայանում։

Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 04:25-ին մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն ժամը 10:00-ի դրությամբ օդանավից մարդկանց իջեցրել են օդանավակայանում:

Ինքնաթիռից մարդկանց իջեցրել են, ուղեբեռը դուրս են տվել։ Ավիաընկերության ներկայացուցիչն առաջարկել է սպասել հաջորդ չվերթի մասին տեղեկատվությանը կամ ինքնուրույն հասնել մայրաքաղաք։

Արդյունքում ոմանք արդեն տոմսեր են գնել ու հեռացել, սակայն մեծամասնությունը մնացել է Պուլկովո օդանավակայանի մաքսային գոտում։ Փոխադրողի աշխատակիցը նրանց սննդի կտրոններ է տվել և տեղեր է խոստացել դեպի Մոսկվա հաջորդ չվերթերում, սակայն չի նշել, թե երբ նրանք կկարողանան թռչել։

Ավելի ուշ նշվել է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի խնդիրների պատճառով։

Կիսվել