Աշխարհ

Թուրքիա-Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել

Թուրքիայի և Հունաստանի սահմանին՝ Մերիչ (Էվրոս) գետի շրջանում, զինված բախում է տեղի ունեցել միգրանտների և մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների միջև։ Միջադեպի հետևանքով մեկ միգրանտ ծանր վիրավորվել է։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Վիրավորը տեղափոխվել է Հունաստանի Դիմետոկա քաղաքի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է։

Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը կարող է կապված լինել միգրանտների մաքսանենգությամբ զբաղվող մարդկանց միջև եղած անհամաձայնությունների և առաջնորդությունը ստանձնելու համար մղվող պայքարի հետ։ Այս տեսակետը հիմնվում է նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի վրա:

Հունական և թուրքական կողմն ուժեղացրել է սահմանային գոտու հսկողությունը, որտեղ լայնածավալ ուսումնասիրման գործողություններ սկսվել։ Թուրքիայում դեպքի առթիվ հետաքննություն է հարցուվել: Միջադեպի հանգամանքները պարզվում են։