Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը վերաբացելու հարցը
Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը՝ վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հող նախապատրաստելով Կովկասում առևտրի վերականգնման համար;
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ.՝ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ արցախա-ադրբեջանական հակամարտության ֆոնին:



