Աշխարհ

Թուրքիան Վանում Իրանի հետ սահմանին 295 կիլոմետրանոց անվտանգության պատ է կառուցում

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգում Թուրքիայի և Իրանի միջև կառուցված սահմանային պատի վրա եռաշերտ փշալարեր են ամրացվել:

Նշվում է նաև, որ ավարտվել են պատի 173 կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքները, իսկ փշալարերն ամրացվել են միայն 163 կմ հատվածի վրա:

Թուրքական լրատվականները զուգահեռ հայտնում են, որ պատը կառուցվում է անօրինական միգրացիան ու Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների անդամների կողմից սահմանահատման դեպքերը կանխելու նպատակով:

turkey iran van
Կիսվել