«Թուրքիան սպասում է Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացմանը». Չավուշօղլու
«Թուրքիան սպասում է Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացմանը». Չավուշօղլու
«Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը և Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացմանը»։
Այս մասին, ելույթ ունենալով Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Անկարան ակնկալում է միջանցքի անհապաղ բացումը՝ հավելելով, որ այս իրադարձությունը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։