Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի ընտրությունները
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի ընտրությունները
Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը:
Արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է.
«Թուրքիան չի ճանաչում Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք ընտրությունները, քանի որ դա հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
Թուրքիայի արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, չճանաչել այդ ընտրությունները»: