Աշխարհ

Թուրքիան «Դելտա շտամի» պատճառով կարող է փակել սահմանները զբոսաշրջիկների համար

Թուրքիան «Դելտա շտամի» պատճառով կարող է փակել սահմանները զբոսաշրջիկների համար

Թուրքիան կարող է փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի նոր «Դելտա շտամի» պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։ 

«Եթե այն թափ հավաքի, ապա ստիպված կլինենք փակել սահմանները։ Ինչքան երկար ձգվի, այնքան երկար կտևի նորմալ կյանքին վերադառնալու ժամկետը»,- ասել է նախարարը։ 

turk bnakchutyun

Նա նաև հավելել է, որ 2021-ին Թուրքիայի հանգստավայրերը ծրագրում են ընդունել 25 մլն զբոսաշրջիկ և ստանալ 20մլրդ դոլար։ 

«Սակայն իմ ցանկությունն է հյուրընկալել 30մլն զբոսաշրջիկ և ստանալ 23 մլրդ դոլար»,- եզրափակել է թուրք նախարարը։ 

Կիսվել