Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում գտնվող Սիիրթ նահանգում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սիիրթ նահանգից 22 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշենք, որ անցած ամիս Թուրքիայի Իզմիր քաղաքում 6,6 բալ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել։
Երկրաշարժը զգալի ավերածություններ էր առաջացրել Թուրքիայի արեւմուտքում, ավերվել էին քաղաքի մի քանի տներ: