Աշխարհ

Թուրքիայում քրդական խմբավորումերը պայթեցրել են ոստիկանական բաժանմունք

Թուրքիայում քրդական խմբավորումերը պայթեցրել են ոստիկանական բաժանմունք

Այս մասին հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառում PKK-ի ահաբեկիչների ճանապարհին տեղադրած ինքնաշեն սարքը պայթել է զինվորական մեքենայի անցման ժամանակ։

Արդյունքում 4 ուժային վիրավորվել է, որոնցից 3-ը ավելի ուշ մահացել են հիվանադանոցում։

Թուրքիա ոստիկանություն

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին չորս ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։

Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Կիսվել