Թուրքիայում նոր երկրաշարժ է եղել
Թուրքիայում նոր երկրաշարժ է եղել
Թուրքիայի Իզմիր արվարձանում 4.1 մագնիտուդ հզորությամբ նոր երկրաշարժ է եղել: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Էպիկենտրոնը եղել է 14.5 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի Մալաթիայի նահանգում հզոր երկրաշարժ է եղել, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան:
5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ մարդ, 70-ը վիրավոր է, փլուզվել է 25 շենք-շինություն:
Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը: