Աշխարհ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

25 րոպե առաջ 5.3 մագնիտուդով 5 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Թուրքիայում` Կահրամանմարաշի շրջակայքում:

Այս մասին տեղեկանում ենք EMSC սեյսմոլոգիական կայքէջից։

Այն ուղեկցվել է 3.3 եւ 3.7 մագնիտուդ հետցնցումներով։

Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 642-ի, հայտարարել է ներքին գործերի նախարարությանը կից աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը, հայտնում է Hyurriet-ը։

Նրա խոսքով՝ վաղը երեկոյան որոնողափրկարարական աշխատանքները հիմնականում կդադարեցվեն։

Հաթայի ողջ տարածքում կենտրոնացած են մեծ թվով ուժեր, այնտեղ աշխատում է մոտ 13 000 որոնողափրկարարական անձնակազմ։

Տարհանվել է 430 000 մարդ։

Կիսվել