Աշխարհ

Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը

Թուրքիայում խոստանում են գրավել Իսրայելի մայրաքաղաքը

Վերջին շաբաթներին Թուրքիան փորձում էր օգտագործել արտասահմանյան լրատվամիջոցների հետ իր կապերը՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ իր դիրքորոշումն առաջ տանելու համար, չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ները ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ են անում, այս մասին գրել է Jerusalem post-ը։

Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»։

իսրաել

Նրա խոսքով՝ «թուրքերը նման չեն արաբներին», ինչը ակնհայտ հիշեցում է 1948-1967 թթ․-ին արաբական բանակի՝ Իսրայելին հաղթելու անկարողության մասին։ Թուրքական հեռուստատեսության մեկնաբանություններն արտասովոր չէին։

«Իսրայելի հանդեպ ատելությունն, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, Ալ-Աքսան ազատագրելու խոստումներն ու ազգայնական, հակասիոնիստական և հակասեմական հայտարարությունների տարածումը նորմալ երևույթներ են Թուրքիայի համար»,– ասվում է հոդվածում:

Կիսվել