Աշխարհ

Թուրքիայում խոշոր հրդեհներ են. բնակչությունը տարհանվում է

Թուրքիայում խոշոր հրդեհներ են. բնակչությունը տարհանվում է

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի շրջաններից մեկում՝ Բելենում, ուժգին հրդեհներ են բռնկվել:

Բելենի շրջանում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը, արտակարգ իրավիճակների վարչությունը ստացել է տեղական ժամանակով մոտ ժամը 14։00-ին։ Դրանից անմիջապես հետո այնտեղ են տեղափոխվել ցամաքային հրշեջ տեխնիկա, փրկարարներ ուղղաթիռներ։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին TRT հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Բելենում բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է 9 ինքնաթիռ, 21 ուղղաթիռ, 59 ցամաքային մեքենա և 375 փրկարար։

Նախարարի խոսքով անվտանգությունից ելնելով մարդկանց արդեն տարհանում են։

Թուրքիան վերջին օրերին շոգ եղանակը դարձել է հրդեհների պատճառ։ Տեղ-տեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 45 աստիճանը, ինչը նպաստում է բնական հրդեհների առաջացմանը։

Կիսվել