Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները:
Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում:
Դատական առաջին նիստում պաշտպանները պահանջել են արդարացնող վճիռ կայացնել, նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ դատավորները կողմնակալ են:
Դատարանը մերժել է միջնորդությունները: