Թուրքիայում ավտոբուս է պայթել, կան զոհեր
Թուրքիայում ավտոբուս է պայթել, կան զոհեր
Թուրքիայի Բուրսա քաղաքում ավտոբուս է պայթել, կան զոհեր և վիրավորներ։ Դիտարկվում է հարձակման վարկածը, հայտնում է Hurriyet թերթը։
«Բուրսայի Օրխանգազի թաղամասում անհայտ պատճառով պայթյուն է որոտացել բանտի պահակներին տեղափոխող ավտոբուսում, դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 07.30-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին – խմբ.)»,-գրում է թերթը։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսում, որը մեծ վնաս է կրել, պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են։
Պայթյունի պատճառները պարզվում են։
«Համաձայն բանտի աշխատակիցների առաջին հայտարարությունների՝ դիտարկվում է ահաբեկչության հավանականությունը։ Բուրսայի ոստիկանապետն այս պահին զննում է դեպքի վայրը»,– մանրամասնել է հրատարակությունը։