ՄամուլՏեսանյութ

Թուրքիայի 50.000 զինվոր շարված է Հայաստանի սահմանին

Թուրքիայի 50.000 զինվոր շարված է Հայաստանի սահմանին

ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն, այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք եռակողմ հայտարարության ստորագրմամբ Մինսկի խումբն ամբողջովին դուրս մղվեց և Թուրքիան հասավ իր նպատակին, ասել է.

«Այո՛, իհարկե, ես այստեղ հարցին հարցով կպատասխանեմ. երբ դրվում էր ստորագրությունը, մենք չէի՞նք մտածում, որ այստեղ ներգրավված չեն ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան, նրանք հանկարծակիի եկան՝ ինչպես մեր նախագահը և արտաքին գործերի նախարարը:

Քրդական ուժերը

Դրա համար եմ ասում, որ այս փաստաթուղթն իր էությամբ ոչինչ է, պետք է սա թողնել մի կողմ, չնայած բանակցություններ անպայման պետք է լինեն, և առաջին հերթին Ռուսաստանի և մյուսների հետ նստել սեղանի շուրջ ու սկսել աշխատել՝ բացառելով առաջին հերթին այդ միջանցքի առկայությունը Նախիջևանի հետ, սա շատ կարևոր է:

Գիտեք՝ հիմա ինչ է կատարվում այնտեղ. զորքերի, այսպես ասած, աշխույժ մոբիլիզացիա է գնում, թուրքական երրորդ դաշտային բանակը, որը հիմա այնտեղ է՝ 50․000 զինվոր, սվին, նրանք, փաստորեն, շարված են մեր սահմանի վրա»:

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում

Կիսվել