Մամուլ

Թուրքիայի օդային տարածքով արգելված թռիչքը կայացավ․ հումանիտար օգնությունը Լոս Անջելեսից գալիս է ՀՀ

Թուրքիայի օդային տարածքով արգելված թռիչքը կայացավ․ հումանիտար օգնությունը Լոս Անջելեսից գալիս է ՀՀ

Armtimes.com-ը գրում է․ Քիչ առաջ Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղեւորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ քաղաքացիական ավիացիայի մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանից։


Հիշեցնենք, «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան չվերթը նախատեսված էր հոկտեմբերի 15-ին, սակայն այն չէր կայացել։ Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով:

կարգո

Թուրքիան, սակայն, խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին Լոս Անջելես-Երեւան չվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել:


ՀԺ-ն Ուդումյանից հետաքրքրվեց, թե արդյոք նոր թռիչքուղով է բեռը տեղափոխվում, թե այնուամենայնիվ խնդիրը Թուրքիայի հետ կարգավորվել է։

Քաղաքվիացիայի խոսնակը մեր այդ հարցին չպատասխանեց, նշեց, որ դեռեւս նպատակահարմար չէ թռիչքուղու մասին մանրմասներ հրապարակելը։
Ըստ խոսնակի՝ հումանաիտար օգնությունը ժամը մոտ 12:50-ին կհասնի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել