Թուրքիայի կոշտ արձագանքը՝ Իտալիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևին
Թուրքիայի կոշտ արձագանքը՝ Իտալիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևին , որը ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացավ երեկ՝ ապրիլի 10-ին, Իտալիայի պատգամավորների պալատում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունն անդրադարձել է այս իրադարձությանը և Twitter-ի իր էջքւմ գրառում է կատարել։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իտալիայի փորձերը՝ ուղղված մեր ժողովրդի պատմությունն աղավաղելուն և քաղաքականացնելուն։ Սա ապարդյուն, թշնամական և ցավալի վերաբերմունք է։
Միմյանց հիշողությունների վրա հարձակվելու փոխարեն պետք է միահամուռ կերպով ջանքեր գործադրել՝ ճշմարտության գերակայությունը երաշխավորելու համար»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս Twitter-ի էջում անդրադարձել է այս թեմային և կատարել հետևյալ գրառումը․ «Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը»։