ԱշխարհՏեսանյութ

Թուրքիայի կենդանաբանական այգուց առյուծ է փախել և վնասել բնակչին

Թուրքիայի Անթալիայի Մանավգաթ շրջանում «Lion Land» կենդանաբանական այգուց առյուծ է փախել։

Ինչպես տեղեկացնում է Hürriyet թերթը, ժամը 02:00-ին Զևս անունով գիշատիչը ճեղքել է վանդակները և փախուստի դիմել։ Մի քանի ժամ անց նա հարձակվել է տեղի բնակչի վրա։

Զոհը դարձել է Սուլեյման Քըրը, որը աշխատում էր կենդանաբանական այգուց մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Առյուծը տղամարդուն լուրջ վնասվածքներ է պատճառել ժամը 05:00-ի սահմաններում։

Վիրավորին շտապ տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը ծանր է։