ԱշխարհՏեսանյութ

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել (Տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել այն բանից հետո, երբ Իդլիբի հարցի շուրջ ելույթ էր ունենում գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության փոխանախագահ Էնգին Օյզքոչը:

Նա խիստ քննադատության է ենթարկում Էրդողանին, Իդլիբում թուրք զինվորների անվտանգության համար:

Հենց ելույթի ժամանակ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները խմբով շարժվում են դեպի ամբիոնը և սկսվում է ծեծկռոուտքը: Նիստը ընդհատվել է:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Էնգին Օյզքոչին, Թուրքիայի նախագահին վիրավորելու համար»:

Կիսվել