Աշխարհ

Թուրքիայի երկրաշարժն ավելի ուժեղ էր, քան Սպիտակում տեղի ունեցածը․ ՌԳԱ-ի ինստիտուտի տնօրեն

Թուրքիայի երկրաշարժն ավելի ուժեղ էր, քան Սպիտակում տեղի ունեցածը․ ՌԳԱ-ի ինստիտուտի տնօրեն

Թուրքիայի եւ Սիրիայի տարածաշրջանում մոտ 6 մագնիտուդով երկրաշարժեր կկրկնվեն մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ, – այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Եկրաշարժերի կանխատեսման տեսության եւ մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը։

«Մեծ հավանականությամբ ուժեղ երկրաշարժեր՝ մոտ 6 մագնիտուդով, կկրկնվեն մի քանի օր, գուցե նույնիսկ մի քանի շաբաթ»,- ասել է Շեբալինը։

«Այն, ինչ այսօր եղավ, շատ ավելի ուժգին է, քան Սպիտակի երկրաշարժը», -հավելել է նա։

 Նրա խոսքով՝ Հայաստանում երկրաշարժի հետեւանքով լուրջ ավերվածությունները կապված էին շինարարության ժամանակ սեյսմիկ վտանգի թերագնահատման հետ։

erkrashark turq

«Հին շենքերը նախատեսված չէին նման ուժգնության երկրաշարժի համար, դրա համար այնտեղ նման ավերածություններ եղան, բայց այս գիշեր եւ ցերեկը տեղի ունեցած երկրաշարժերն ավելի ուժեղ էին, քան Սպիտակում տեղի ունեցածը», – պարզաբանել է Շեբալինը:

Աղետալի երկրաշարժը Հայաստանում տեղի էր ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։

Ստորգետնյա ցնցումների շարքը 30 վայրկյանում ավերել էր Սպիտակ քաղաքը եւ մեծ ավերածություններ առաջացրել Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր) եւ Ստեփանավան քաղաքներում։ Տարերային աղետի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25000 մարդ, 140000-ը հաշմանդամ է դարձել, 514000 մարդ զրկվել է կացարանից։

Կիսվել