Թուրքիայի ամենահարուստ կինը
Թուրքիայի ամենահարուստ կինը
Ամերիկյան բիզնես ամսագիր «Forbes»-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը, որոնց մեջ եղել է նաև Թուրքիայի ամենահարուստ կնոջ անունը:
«Koç Holding»-ի կառավարման խորհրդի անդամ Իփեք Քըրաչի կարողությունը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Միայն 2023-ին նրա կարողությունն ավելացել է 200 մլն դոլարով:
Ավելի վաղ ամերիկյան ամսագիրը հրապարակել էր նաև աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում տեղ էր զբաղեցրել Թուրքիայի ամենահարուստ գործարարը:
Թուրքական «Yıldız Holding»-ի կառավարման խորհրդի անդամ Մուրադ Ուլքերը 5.1 մլրդ դոլար կարողությամբ հայտնվել էր «Forbes»-ի ցուցակի 597-րդ տեղում: