Թուրքերն ու իրանական անձնագրերով ադրբեջանցիներն անարգել գնում-գալիս են ՀՀ, նույնիսկ վարորդ են աշխատում․ նոր մանրամասներ
Օրերս իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ պատվիրել էր «Յանդեքս», սակայն մոտեցել էր ադրբեջանցի վարորդ։ Հետագայում լուրը հերքվեց, նշվեց, որ վարորդը ոչ թե ադրբեջանցի է եղել, այլ թուրքմեն, սակայն հատկանշական է, որ նրա գրառումների ներքո բազմաթիվ մեկնաբանություններ կային այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ անգամներ հանդիպել են թուրքերի ու ադրբեջանցիների։
Օգտատեր Գարրի Մանուկյանը, մասնավորապես, գրել էր, որ «1994թ.-ից իրանական անձնագրով ազերիները ՀՀ -ում աշխատում են , բնակվում են, տներ, հողեր են գնում։ Զարմանալի է, որ նոր եք նկատում, Ձեզ նոր է հանդիպում…»։
Կարինե Խաչատրյանն էլ գրել էր. «Դեռևս 2023-ից կան դրանք, հատկապես Դավթաշենի տարածքում էր մեկը մանևրում: Այս երկրի անվտանգությունը շրիշակից ցածր է, անգլուխ տխմարները 2018թ. Պակտ են ստորագրել ՝ անսահմանափակ ժեխով պետությունը լցնելու պարտավորությամբ, այսօր ինչ ասես չի գալիս՝ էլ բանգլադեշցի, էլ, աֆղան, պակիստանցի, հնդ֊փենջաբներն ու լիբիացի, եմենցի խուսիտներն էլ չասեմ»։
Նունե Եղիազարյանն էլ պատմել էր. «Մի ամիս առաջ իմ աղջիկն էլ էր նստել «Յանդեքս», օտարերկրացի էր տենց ազգերից։ Չգիտեր հայերեն միայն անգլերեն են շփվել ու չգիտեր տեղանքի նավիգատորովա բերել տուն։Գժվել էի, գրեցի էջումս»։
Օգտատեր Նառա Հունանյանն էլ գրել էր. «Արմավիրում լիքը թուրքեր կան, խանութ եմ մտնում, ավտոկայանի մոտ թուրքերեն խոսալով գնում են, հարցրեցի ովքեր եք, ինչ գործ ունեք ստեղ, ասին՝ հյուր ենք եկել ու լիքն են, ես դե իրանց լեզուն հասկանում եմ»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հունանյանը հիշեցրեց էր Արմավիրում 2024 թ-ին տեղի ունեցած դեպքը, երբ 2 թուրք էին բռնել, նրան կենտրոնական այգու մոտ բռնել էին, սակայն հետո, իբրև, պարզել էին, թե պարսիկներ են, հերքեցին լուրը, բայց թուրքեր էին, ես լեզուն գիտեմ, լսում եմ, չէ՞, ինչ լեզվով են խոսում։
2 շաբաթ առաջ ավտոկայանից քիչ ներքև գնվող խանութի մոտ 2 հոգու եմ հանդիպել, թուրքերեն էին խոսում, ես թուրքերեն գիտեմ, 1990-ականներին զինվորական եմ եղել, վարժ տիրապետում եմ լեզվին, գերիների փոխանակման հանձնաժողովում եմ ներգրաված եղել, կանգնացնում եմ իրենց, հարցնում եմ՝ ով եք, ասացին, որ Թուրքիայից են եկել, թուրք են, հարցրի՝ հայի՞ տուն եք եկել, պատասխանեցին՝ այո, գործով եկել են հայի տուն, հարցրի, չեք վախենում, ասացին չէ, ինչից պիտի վախենանք, դու մեր մոտ եք, մենք էլ ձեր մոտ ենք, հաճախ ենք գալիս գնում, ոչնչից էլ չենք վախենում», – նշեց մեր զրուցակիցը։
Նա պատմեց, նախորդ տարի չհասած Երևան, նստել է 6 տեղանոց տաքսի՝ աշխատանքի գնալու համար, որի մեջ նաեւ թուրք է եղել, հեռախոսով էր խոսում թուրքերեն։ «Ես հարցնում եմ չես վախենում էստեղ, ասում է վախենալում բան չունեմ, տաքսու մեջ ժողովուրդն ասում են, բա ոնց է մենք գնում ենք Թուրքիա, բոլորն էլ էստեղ գալու, ապրելու իրավունք ունեն, բայց ես զինվորական եմ, երկրի անվտանգային հարցերին ու խնդիրներից մի քիչ ավելի շատ բան եմ հասկանում»։
Մի անգամ էլ Սևանից գալուց ճանապարհին մեծ բեռնատար մեքենայով կանգնած էր մեկը, բավական ուշ ժամ էր։ Մեծ մեքենան լույսերով մեզ կանգնացրեց, հեռախոս խնդրեց, որ զանգի։ Հարցրի՝ ով է ազգությամբ, ասաց պարսիկ, բայց խոսելուց թուրքերն բառ ասաց, ես էլ թուրքերեն պատասխանեցի, մի քիչ խառնվեց, ասաց ադրբեջանցի է՝ Իրանից, Սևանի կամարների մոտ պետք է իրեն դիմավորեին։
Առաջին անգամ չէր Հայաստանում, ու միայն ինքը չի, որ գալիս է:
Երբ հեռախոսը տվեցի՝ համարը հավաքեց բայց խնդրեց, որ ես խոսեմ, ասաց հայերեն չգիտի, ես էլ այդ տղային, պատվիրատուին ասացի, որ ապրանքը, որ պատվիրել են՝ թուրքը բերել է, դադար տվեց, ինքը գիտեն, որ բերողը թուրք է, բայց դա ադրբեջանցի էր ու Իրանից ապրանք էր բերում Հայաստան։ Թուրքերի լեզուն մի քիչ ավելի նուրբ է, իսկ ադրբեջանցիներինը մի քիչ ավելի կոպիտ է։ Ֆուռերով ապրանք են բերում, ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջինը։
Ոչ խուճապ եմ ուզում տարածել, ոչ էլ որևէ մեկին վախեցնել, հարցն այն է, որ մեր ԱԱԾ-ն գիտենք ինչով է զբաղված, իսկ նրանք անարգել մտնում՝ դուրս են գալիս, հարցն այն է, թե այստեղ բացի ապրանք բերել տանելուց էի ուրիշ ինչով են զբաղվում, այստեղ ինչ ռազմավարական նշանմակության օբյեկտներ են նկարում, նկարում եմ, թե ոչ ու ում՝ ինչ են փոխանցում», – ասաց կինը։
Լուսանկարում ադրբեջանցին է, որ ըստ սոցցանցերի հրապարակումների, Երևանում տաքիս է վարում։



