Աշխարհ

Թուրքական «Fatih» նավը մտել է Սև ծով հորատումների համար

Թուրքական «Fatih» նավը մտել է Սև ծով հորատումների համար

Թուրքական «Fatih» նավը սկսել է հորատման աշխատանքները Սև ծովում։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեսը, -գրում է «ՄԿ Թուրքիա» պարբերականը:

«Fatih»- ը, որը թուրքերեն նշանակում է «նվաճող», Սև ծովում կմնա 75 օր:

«Նախապատրաստական ​​աշխատանքներից հետո մենք սկսեցինք հորատման աշխատանքները: Թող որ դա արգասաբեր լինի», – գրել է նախարար Ֆաթիհ Դոնմեսը իր թվիթերում:

Fatih

Հորատման աշխատանքները հաջորդում են օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Թուրքիայի պատմության մեջ «ամենամեծ գազի հայտնաբերման» մասին հայտարարությանը, որը 320 միլիարդ խորանարդ մետր գազ ունի «Թունա -1» գազի հանքավայրում, այն գտնվում է նաև Սաքարիայի գազի հանքավայրում:

Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ «Թունա -1» հանքավայրի գազը պատրաստ կլինի հանրային օգտագործման համար 2023 թվականին։ Թուրքական կողմի լավատեսությամբ շուտով նրանք լրացուցիչ պաշարներ կգտնեն այս տարածքում:

Հոկտեմբերի 17-ին Թուրքիան Սև ծովում հայտնաբերեց լրացուցիչ 85 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ, իսկ հոկտեմբերի 21-ին Էրդողանը հայտարարեց, որ նավը պետք է սկսի աշխատել «Türkali-1» հորատանցքում նոյեմբերից:

Կիսվել