Մամուլ

Թունավորված հիվանդների կեսը դուրս է գրվել հիվանդանոցից

Թունավորված հիվանդների կեսը դուրս է գրվել հիվանդանոցից

Ինչպես այսօր հայտնել էր առողջապահության նախարարությունը, «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի:

Hraparak.am-ը «Տաշիր պիցցա»-ի ղեկավարությունից տեղեկացավ, որ երեկ թունավորված հիվանդների 50 տոկոսից ավելին դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների մոտ արդեն դրական տեղաշարժ կա։ 

tashir pizza snund

Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Ա. Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում:

Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն:

Կիսվել